Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



23 հոկտեմբերի 2024 թ.

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 07-011-0092-0019 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԻԼՎԱ ՄԱՆԱՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն և 2024 թվականի հունվարի 16-ի N 06-Ա որոշումների, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում և հիմք ընդունելով Սիլվա Մանասյանի լիազորած անձ Հայկ Թադևոսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 15-ի N Ք-7503).
1. Սիլվա Մանասյանին պատկանող (հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Աբովյանի տարածքային ներկայացուցչության կողմից 2023 թվականի հունվարի 01-ին տրված N Աբ-3131/1 արխիվային տեղեկանք, 2024 թվականի սեպտեմբերի 27-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր՝ գրանցված ՀՀ «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում N 2360), Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող 07-011-0092-0019 կադաստրային ծածկագրում 800 քառակուսի մետր մակերեսով հողամասից մինչև 20 տոկոս ավել օգտագործվող 160.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Սիլվա Մանասյանի սեփականության իրավունքը:
2. 07-011-0092-0019 կադաստրային ծածկագրով 960.0 քառակուսի մետր մակերեսով հողամասից ավել օգտագործվող 530.4 քառակուսի մետր մակերեսով հողամասը, ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքի 30 տոկոսով օտարել Սիլվա Մանասյանին:
3․ 07-011-0092-0019 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, 19-րդ փողոց թիվ 6 բնակելի տուն։
4. Սիլվա Մանասյանը պարտավոր են`
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 2 574 021 (երկու միլիոն հինգ հարյուր յոթանասունչորս հազար քսանմեկ) դրամ՝ որպես ավել օգտագործվող 530.4 քառակուսի մետր մակերեսով հողամասի օտարման արժեք,
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Եղիշե Ավետիսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner