Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2017 թվականի մայիսի 03-ի N 09 հերթական նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 28-ի N 169-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին. 2) Աբովյան համայնքի 2017 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |