|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 սեպտեմբերի 2024 թվականի N 3908 |
«ԱՌԻՆՋ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 12-ի N 127-Ա որոշումը, «Առինջ համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու նպատակով. 1. Ստեղծել լուծարման հանձնաժողով հետևյալ կազմով՝ 1) Արսեն Հարությունյան - Աբովյան համայնքի ղեկավարի խորհրդական - հանձնաժողովի նախագահ (լուծարող). 2) Աննա Չոբանյան - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և եկամուտների հաշվառման բաժնի պետ - հանձնաժողովի անդամ. 3) Թեհմինե Քարամյան - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ - հանձնաժողովի անդամ. 4) Արմանուշ Աբրահամյան - Աբովյանի համայնքապետարանի պահեստի հաշվետար - հանձնաժողովի անդամ. 5) Արմեն Սիմոնյան - «Աբովյան համայնքի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության փոխտնօրեն - հանձնաժողովի անդամ, 6) Թագուհի Թովմասյան - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի 1-ին կարգի մասնագետ - հանձնաժողովի քարտուղար։ 2. Լուծարման հանձնաժողովին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպել «Առինջ համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման գործընթացը։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|