Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 119-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2020 թվականի հունիսի 4-ի թիվ «322-01/Վ-019» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 700 000 (յոթ հարյուր հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Թամարա Գրիգորյանը 1996 թվականից ընտանիքով բնակվում է 4-րդ միկրոշրջանի 71 շենքի թիվ 6/1 բնակարանում, հիմք ընդունելով Թամարա Գրիգորյանի դիմումը (մուտք՝ 2020 թվականի հունվարի 8-ի N Ք-02), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2020 թվականի մայիսի 21-ի N 21052020-07-0087 վկայական) Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 71 շենքի 69.8 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 6/1 բնակարանն ուղղակի վաճառքով՝ 700 000 (յոթ հարյուր հազար) դրամով օտարել Թամարա Գրիգորյանին: 2. Թամարա Գրիգորյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 700 000 (յոթ հարյուր հազար) դրամ` բնակարանի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Թամարա Գրիգորյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Թամարա Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |