Համաձայն Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն և 193-Ն որոշումների, հաշվի առնելով Արման Հարությունյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի հուլիսի 11-ի N Ք-4127), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Արման Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2023 թվականի փետրվարի 22-ի N 22022023-07-0051 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Պիոներական փողոցի թիվ 1/9/1 հասցեում գտնվող 26.55 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման հողամասի փոխանակմանը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2023 թվականի մայիսի 12-ի N 12052023-07-0219 վկայական) Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի Երևան-Աբովյան խճուղու 1-ին փակուղու թիվ 2/5 հասցեում գտնվող 30.0 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման հողամասի հետ: 2. Արման Հարությունյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արման Հարությունյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արման Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |