Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Սարգիս Սարգսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 23-ի N Ք-4933). 1. Սարգիս Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2025 թվականի հունիսի 04-ի N 04062025-07-0132 և հուլիսի 18-ի N 18072025-07-0041 վկայականներ) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Մ. Բաբաջանյան թաղամասի 1-ին փողոցի թիվ 1 և Բաբաջանյան թաղամասի 1-ին փողոցի թիվ 3 հասցեներում գտնվող հողամասերին՝ «ԳԵՈԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հուլիսի 22-ին կազմված միավորման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել միասնական հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մարշալ Բաբաջանյան թաղամասի 1-ին փողոց, 1-3։ 2. Սարգիս Սարգսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սարգիս Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |