Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով Ազատ Ռաֆաելյանի հայտը (մուտք՝ 2024 թվականի հունիսի 03-ի N Ք-3961), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Ազատ Ռաֆաելյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի մարտի 28-ի N 28032024-07-0081 վկայական) Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող 07-013-0101-0212 կադաստրային ծածկագրով 1.528378 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության (այլ հողատեսք) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսություն կառուցելու նպատակով։ 2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ազատ Ռաֆաելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |