Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1.Անվավեր ճանաչել Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի օգոստոսի 15-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին» N 107-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 22-րդ տողը։ 2. Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառել անվավերության հետևանքները։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |