Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով Էդգար Մխիթարյանի հայտը (մուտք՝ 2024 թվականի մայիսի 22-ի N Ք-3710), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Էդգար Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի օգոստոսի 11-ի N 11082021-07-0137 վկայական) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող 07-043-0140-0042 կադաստրային ծածկագրով 0.3677 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության (հնդավոր) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ջրավազան կառուցելու նպատակով։ 2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդգար Մխիթարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |