Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման և հիմք ընդունելով Մուրադ Մկրտչյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 28-ի N Ք-7129), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Մուրադ Մկրտչյանին և Գայանե Մինասյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2020 թվականի դեկտեմբերի 14-ի N 14122020-07-0112 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 5-րդ թաղամասի թիվ 126 հասցեում գտնվող 07-002-0025-0083 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 400.0 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի օգոստոսի 05-ի N 05082025-07-0169 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 5-րդ թաղամասի թիվ 126/2 հասցեում գտնվող 07-002-0025-0268 կադաստրային ծածկագրով 53.3 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0025-0083 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատերեր Մուրադ Մկրտչյանին և Գայանե Մինասյանին։ 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 364 270 (երեք հարյուր վաթսունչորս հազար երկու հարյուր յոթանասուն) դրամ՝ օտարվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Մուրադ Մկրտչյանի և Գայանե Մինասյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |