|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 հոկտեմբերի 2025 թվականի N 3871 |
«ՇԻՆ-ՍՏՐՈՅ ՀԱՈՒՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԻ Պ. ԴՈՒՐՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 61/2 ԵՎ ԹՎՈՎ 2 ՀԱՄԱՏԵՂ ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների և հիմք ընդունելով «ՇԻՆ-ՍՏՐՈՅ ՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 08-ի N Տ-2285). 1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի վարչական տարածքով անցնող «ՇԻՆ-ՍՏՐՈՅ ՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Աբովյան համայնքի Առինջ գյուղի Պ. Դուրյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 61/2 և թվով 2 համատեղ հասցեների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը նախագծել «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2025 թվականի հուլիսի 07-ին տրված ՎՋ 2697/2025 տեխնիկական պայմանի ուղեգծով և «ՇԻՆ-ՍՏՐՈՅ ՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել Աբովյան համայնքի վարչական տարածքով անցնող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. «ՇԻՆ-ՍՏՐՈՅ ՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է. 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 150 000 (հարյուր հիսուն հազար) դրամ՝ ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման ծառայության վճար. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201801 հաշվեհամարին վճարել 3 000 (երեք հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար: 3) Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում: 4) Շինարարական աշխատանքները կատարելիս տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և այլ շահագրգիռ կազմակերպություններին: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՇԻՆ-ՍՏՐՈՅ ՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|