Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման և հիմք ընդունելով Սամվել Հովակիմյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 28-ի N Ք-7142), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Սամվել Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի սեպտեմբերի 29-ի N 29092021-07-0121 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 88 հասցեում գտնվող 07-002-0005-0015 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 497.0 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի N 23102025-07-0025 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 88/1 հասցեում գտնվող 07-002-0005-0039 կադաստրային ծածկագրով 78.1 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0005-0015 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Սամվել Բախշիկի Հովակիմյանին։ 2. Սամվել Հովակիմյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 533 760 (հինգ հարյուր երեսուներեք հազար յոթ հարյուր վաթսուն) դրամ՝ օտարվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Սամվել Հովակիմյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Հովակիմյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |