Այսօր: Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 320
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքային խնդիրների կառավարում
 
 
Որոնել Բոլորը
 

Խնդիր → Ճանապարհային նշաններ կամ սարքեր

Համառոտ նկարագրություն`

Խնդրում եմ որպես վարորդ ,որպեսզի Առինջ մոլլի խաչմերուկում տեղադրեք լուսացույցներ։ էդպիսի օր չկա որ ավտովթար չլինի, և բացի այդ դժվարանցանելի է , առաջանում է խցանումներ։ Շատ վտանգավոր է նաև հետնիոտների համար երբ անցնում են ճանապարհը։ Խնդրում եմ շուտափույթ լուծում տվեք այս հարցին։ Շնորհակալ եմ։

Խնդրի հասցեն`

M15, Հայաստան

Ներկայացման ամսաթիվ`

16/10/2025 19:38

Կարգավիճակ`

Լուծված է և փակված

Խնդիրը ներկայացնող՝

Մարիամ Մանուկյան

Գրանցող`

Վանիկ Բաբաջանյան  

Գրանցման ամսաթիվ`

17/10/2025

Բացատրություն`

Ճանապարհային նշաններ

Լուծելու (մերժման) ամսաթիվ`

20/10/2025

Բացատրություն`

Հարգելի Մարիամ Մանուկյան, Աբովյան համայնքի Առինջ բնակավայրի «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի և Արտաշատի խճուղու խաչմերուկը հանդիսանում է հանրապետական նշանակության ավոտոմոբիլային ճանապարհ, որի սպասարկումը և կահավորումը դուրս է Աբովյանի համայնքապետարանի լիազորություններից։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ դիմումում նշված խնդրի կապակցությամբ Աբովյանի համայնքապետարանի կողմից տեղեկացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner