Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Դավիթ Զարոյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 02-ի N Ք-5779). 1. Դավիթ Զարոյանին տալ պարսպի մի հատվածը ամառային խոհանոցի վերակառուցման և լողավազանի կառուցման նախագծման թույլտվություն: 2. Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դավիթ Զարոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |