Համաձայն Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության և 3-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով Մեջլում Երեմյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 11-ի N Ք-7441), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Կոտայքի մարզի թիվ 1 Ռադիոկայանի համայնքի ղեկավարի և Մեջլում Երեմյանի միջև 2005 թվականի փետրվարի 18-ին կնքված «Հողատարածքի Վարձակալության մասին» պայմանագրի (այսուհետ պայմանագիր) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները. 1) Պայմանագրի 1.2 կետում «44,9քմ/քառասունչորս ամբողջինը/ հողատարածքը» բառերը փոխարինել «26,8 (քսանվեց ամբողջ ութ տասնորդական) քառակուսի մետր» բառերով, իսկ «որի սխեմատիկ հատակագիծը» բառերը փոխարինել «համաձայն «ԴԱՏՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 07-ին կազմված հատակագծի, որը»։ 2) Պայմանագրի 5.1 կետում «10/տաս/ տարի ժամանակով» բառերը փոխարինել «20 (քսան) տարի ժամանակով» բառերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մեջլում Երեմյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |