Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 01-ի թիվ 186-Ն հրամանի 9-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N Կ-24/12/2018-17-0019 որոշումը, Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Աբովյան համայնքի տարածքում գտնվող, սակայն անճշտությամբ «անհայտ» քաղաքացու սեփականություն հաշվառված 07-002-0034- ծածկագրով 260.86 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասից 49.86 քառակուսի մետր մակերեսով հողամասը ճանաչել որպես Աբովյան համայնքի սեփականություն։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |