Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 525
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 հուլիսի 2020 թվականի N 525

ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԿՈՏԱՅՔԻ ՓՈՂՈՑԻ 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ ԹԻՎ 8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ, ԶՈՒԳԱՐԱՆԸ, ԾԱԾԿԱՐԱՆԸ, ՀԵՆԱՊԱՏԸ, ՊԱՐԻՍՊՆԵՐՆ, ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՈՒՄՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 255.7 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՍՅԱ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշման, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 8.1-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 22.1-րդ կետերի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնակամ կառուցված բնակելի տունը, օժանդակ շինությունը, անասնաշենքը, զուգարանը, ծածկարանը, հենապատը, պարիսպները (կառուցված՝ 1976-2004 թվականներին) կառուցված չեն և ինքնակամ ձևափոխումներն իրականացված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Արմեն Մարգարյանի լիազորած անձ Գայանե Նարինյանի և Ասյա Վարդերեսյանի լիազորած անձ Անահիտ Պողոսյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N Ք-2874).
1. Արմեն Ռաֆիկի Մարգարյանին (ծնված՝ 26.12.1972թ.) և Ասյա Գարեգինի Վարդերեսյանին (ծնված՝ 1942թ.) պատկանող (հիմք` 1990 թվականի հուլիսի 21-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի և սեփականության իրավունքի վկայագրեր՝ գրանցված Աբովյանի պետական նոտարական գրասենյակի սեղանամատյանում N 6184 և N 6185) Աբովյան քաղաքի  Կոտայքի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 8 հասցեում գտնվող   805.7 քառակուսի մետր մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 48.27 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը, 51.36 քառակուսի մետր մակերեսով օժանդակ շինությունը, 21.45 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքը, 1.4 քառակուսի մետր մակերեսով զուգարանը, 10.7 քառակուսի մետր մակերեսով ծածկարանը, 0.55 քառակուսի մետր մակերեսով հենապատը, 8.9 քառակուսի մետր մակերեսով պարիսպները, 1 բացված դուռը, 4 բացված պատուհանը համարել օրինական և ճանաչել հողամասին կից ավել օգտագործվող 255.7  քառակուսի մետր մակերեսով սահմանազատված հողամասի նկատմամբ նրանց սեփականության իրավունքը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված շինությունների և դրանց կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ սահմանազատված հողամասի հատակագիծը (կցվում է):
3. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են ինքնակամ կառուցված զուգարանի, ծածկարանի և ինքնակամ իրականացված ձևափոխումների օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին մուծել 44 460 (քառասունչորս հազար չորս հարյուր վաթսուն) դրամ, հակառակ դեպքում` սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված շինությունները և 255.7 քառակուսի մետր մակերեսով ավել օգտագործվող հողամասը չեն գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:   


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 122

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner