Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի 5-րդ ենթակետի, 7-րդ հոդվածի 8-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, հիմք ընդունելով Մարիետա Մխիթարյանի հայտը (մուտք՝ 2021 թվականի ապրիլի 23-ի N Ք-986), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսություն կառուցելու նպատակով՝ Մարիետա Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2019 թվականի մարտի 6-ի N 06032019-07-0107 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 07-002-0048-0157) 3.00166 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասից 2482.29 քառակուսի մետր մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս (հատակագիծը կցվում է)։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարիետա Մխիթարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |