|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 մարտի 2025 թվականի N 770 |
«ԳԵՎՈՐԳ ՄՈՎՍԵՍՅԱՆ ՌՈԲԵՐՏԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 110-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով «Գևորգ Մովսեսյան Ռոբերտի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի մարտի 05-ի N Ք-1339). 1. «Գևորգ Մովսեսյան Ռոբերտի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 30 շենքի թիվ 1/4 հասցեում (32.25 քառակուսի մետր մակերես) հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվություն (Թույլտվություն N 64 կցվում է): 2. «Գևորգ Մովսեսյան Ռոբերտի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201868 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 16 000 (տասնվեց հազար) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Գևորգ Մովսեսյան Ռոբերտի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|