Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի՝ այլ միջոցների ներգրավմամբ Աբովյան համայնքում կայուն զարգացում ապահովելու նպատակով ծրագրերի մշակման և իրականացման առաջարկությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի ղեկավարին միանալու Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը, ստորագրելու դաշնագիրը և աջակցելու կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի (ԿԷԶԳԾ) մշակմանն ու իրականացմանը։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |