Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն որոշման, հաշվի առնելով Լյոնիկ Գրիգորյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ի N Ք-8369). 1. Ձևակերպել կառուցապատող Լյոնիկ Գրիգորյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Կամարիս գյուղի 8-րդ փողոցի 1-ին նրբանցք թիվ 6 հասցեում գտնվող ջերմոցային տնտեսության կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Լյոնիկ Գրիգորյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լյոնիկ գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |