|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 ապրիլի 2025 թվականի N 1486 |
«ՋԻ ԷՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ, ԵՐՐՈՐԴ ԵՎ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԺԱՄԸ 24։00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով «ՋԻ ԷՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հայտը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 15-ի N Տ-1042). 1. «ՋԻ ԷՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակների ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի թիվ 1/23/1 հասցեում (26.37 քառակուսի մետր մակերես) ժամը 24։00-ից հետո աշխատելու թույլտվություն (Թույլտվություն N 49 կցվում է): 2. «ՋԻ ԷՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201587 հաշվեհամարին վճարել 75 000 (յոթանասունհինգ հազար) դրամ՝ տեղական տուրք։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՋԻ ԷՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|