Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 02-ի N 88 որոշման, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 27-րդ, 30-րդ, 31-րդ կետերի և 32-րդ կետի «բ» ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնակամ ձևափոխումներն իրականացված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Սարգիս Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 04-ի N Ք-2180). 1. Սարգիս Հովհաննեսի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2024 թվականի նոյեմբերի 01-ի N 01112024-07-0110 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Գառնու փողոցի 10-րդ շենքի թիվ 1/4 հասցեում գտնվող կարի արտադրամասում՝ ինքնակամ բացված 1 (մեկ) դուռը, համարել օրինական: 2. Թույլատրել փոփոխելու Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Գառնու փողոցի 10-րդ շենքի թիվ 1/4 հասցեում գտնվող 71,86 քառակուսի մետր փաստացի մակերեսով արտադրական նշանակության կարի արտադրամասի գործառական նշանակությունը և առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի ու նախագծային փաստաթղթերի, ներքին հարդարման աշխատանքներն ավարտելուց հետո այն օգտագործել որպես բնակելի նշանակության բնակարան: 3. Արտադրական տարածքի գործառական նշանակությունը որպես բնակարան փոփոխելուց հետո այն ընդգրկել Աբովյան համայնքի բնակարանային ֆոնդում: 4. Սարգիս Հակոբյանը պարտավոր է. 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 22 965 (քսաներկու հազար իննը հարյուր վաթսունհինգ) դրամ՝ անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխության ծառայության վճար, 2) ինքնակամ իրականացված ձևափոխումների օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին վճարել 4090 (չորս հազար իննսուն) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սարգիս Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |