Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով «ՇԻՆ ՍԵՐՎԻՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գրիգոր Ստեփանյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 18-ի N Տ-788). 1. «ՇԻՆ ՍԵՐՎԻՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2024 թվականի ապրիլի 12-ի N 12042024-07-0111 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Վ. Տերյան թաղամասի 5-րդ փողոցի թիվ 27 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «Արա Պետրոսյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2024 թվականի ապրիլի 15-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 165.7 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամաս, 5-րդ փողոց, 27/4, 167.0 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամաս, 5-րդ փողոց, 27/3, 143.8 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամաս, 5-րդ փողոց, 27/2, 96.2 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամաս, 5-րդ փողոց, 27/1, 145.0 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամաս, 5-րդ փողոց, 27, իսկ 282.3 քառակուսի մետր մակերեսով հողամասը և 1.9 քառակուսի մետր մակերեսով պարիսպը համարել բաժանվող մասերի ընդհանուր բաժնային սեփականություն։ 2. «ՇԻՆ ՍԵՐՎԻՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 50 000 (հիսուն հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՇԻՆ ՍԵՐՎԻՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |