Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Ջիվան Մովսիսյանի դիմումները (մուտք՝ 2025 թվականի մարտի 28-ի N Ք-2002). 1. Աբովյան համայնքի Կամարիս գյուղում գտնվող հողամասին (հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Աբովյանի տարածքային ներկայացուցչության 2024 թվականի հունվարի 23-ի N Աբ-3128 արխիվային տեղեկանք) տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Կամարիս, 9-րդ փողոց, 12/2: 2. Ջիվան Մովսիսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ջիվան Մովսիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |