Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. 2023 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2022 թվականի նոյեմբերի 4-ի N 04112022-07-0084 վկայական, կադաստրային ծածկագիրը՝ 07-002-0039-1095-001-033) Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 18 շենքի թիվ 1/1 բնակարանը (21.3 քառակուսի մետր մակերեսով): Աճուրդի մեկնարկային գինը սահմանել 430 000 (չորս հարյուր երեսուն հազար) դրամ` հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ «413Ա-01/Վ-022» անշարժ գույքի գնահատման մասնագիտական եզրակացությունը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման օրվան հաջորդող օրվանից: |