|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 մայիսի 2025 թվականի N 2085 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԻ 25-ՐԴ ՓՈՂՈՑԻ 48 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 463,34 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն որոշման, հիմք ընդունելով «ԱՐՏ. ԱԼԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի մայիսի 8-ի եզրակացությունը և Ռաֆայել Վարդանյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 21-ի N Ք-3347). 1. Թույլատրել փոփոխելու Ռաֆայել Վարդանյանին և Սիրուն Իսոկեն Մինաս Աշլիին պատկանող (հիմք` 2024 թվականի փետրվարի 26-ի N 26022024-07-0236 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի 25-րդ փողոցի 48 հասցեում գտնվող 463,34 քառակուսի մետր ներքին և 535,13 քառակուսի մետր արտաքին մակերեսներով բնակելի նշանակության բնակելի տան գործառական նշանակությունը և առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի ու նախագծային փաստաթղթերի, ներքին հարդարման աշխատանքներն ավարտելուց հետո այն օգտագործել որպես հասարակական նշանակության տարածք: 2. Բնակելի տան գործառական նշանակությունը որպես հասարակական տարածք փոփոխելուց հետո այն հանել Աբովյան համայնքի բնակարանային ֆոնդից: 3. 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 138 783 (հարյուր երեսունութ հազար յոթ հարյուր ութսուներեք) դրամ՝ որպես անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխության ծառայության վճար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|