Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման և հիմք ընդունելով Գեղամ Գալստյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 01-ի N Ք-6459), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Գեղամ Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2018 թվականի օգոստոսի 22-ի N 23082018-07-0067 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 1/39/1-2 հասցեում գտնվող 07-002-0065-0046 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման 40.0 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի հուլիսի 23-ի N 23072025-07-0042 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 10/5 հասցեում գտնվող 07-002-0065-0178 կադաստրային ծածկագրով 6.4 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0065-0046 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Գեղամ Ժիրայրի Գալստյանին։ 2. Գեղամ Գալստյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 103 530 (հարյուր երեք հազար հինգ հարյուր երեսուն) դրամ՝ օտարվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Գեղամ Գալստյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գեղամ Գալստյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |