Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով Արամ Ներսիսյանի հայտը (մուտք՝ 2023 թվականի օգոստոսի 31-ի N Ք-5498), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Արամ Ներսիսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի մայիսի 30-ի N 30052022-07-0080 վկայական) Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող 07-013-0140-0008 կադաստրային ծածկագրով 0.179 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության (վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսություն կառուցելու նպատակով։ 2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով, միայն սեփականատիրոջ հայտի համաձայն, համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արամ Ներսիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |