Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 350
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ Է. ԱՎԱԳՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 24/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԶԱՎԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ, ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն և N 199-Ն որոշումների, հիմք ընդունելով Զավեն Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի սեպտեմբերի 25-ի N Ք-7049), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Զավեն Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի հունվարի 05-ի N 05012022-07-0029 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Է. Ավագյան փողոցի թիվ 20  հասցեում գտնվող 07-002-0039-1653 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 120.9 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2024 թվականի օգոստոսի 14-ի N 14082024-07-0164 վկայական) Աբովյան քաղաքի Է. Ավագյան փողոցի թիվ 24/1 հասցեում գտնվող 07-002-0039-1857 կադաստրային ծածկագրով 118.5 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0039-1653 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Զավեն Անդրանիկի Հակոբյանին։
2. Զավեն Հակոբյանը պարտավոր է՝
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 1 245 886 (մեկ միլիոն երկու հարյուր քառասունհինգ հազար ութ հարյուր ութսունվեց) դրամ՝ օտարվող հողամասի կադաստրային արժեքը.
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար:
3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Զավեն Հակոբյանի կողմից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Զավեն Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.45 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner