Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 12-ի N 123-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 165-րդ կետի, հաշվի առնելով Աբովյան համայնքի հոգևոր կյանքում և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դերի բարձրացման գործում Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ Գագիկ (Տեր Մաշտոց քահանա) Գրիգորի Բաբայանի ներդրած մեծ ավանդը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ Գագիկ (Տեր Մաշտոց քահանա) Գրիգորի Բաբայանին շնորհել Աբովյան համայնքի պատվավոր քաղաքացու կոչում: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |