Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի 5-րդ ենթակետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 1022-Ն և 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն որոշումների, հաշվի առնելով «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության լիազորած անձի դիմումը (մուտք՝ 2019 թվականի մարտի 19-ի N Ք-410), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Աբովյան քաղաքի Կարմիր Բանակի փողոցի թիվ 5 հասցեում գտնվող (ծածկագիր 073-002) 4793.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխված՝ որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողամաս։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |