Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Շուշիկ Պետրոսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 06-ի N Ք-8038). 1. Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղում գտնվող հողամասին (հիմք՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 13-ի N ԿԴ/8856/02/22 վճիռ) տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Բալահովիտ, Լ. Ավետիսյան փողոց, 2-րդ փակուղի, 5: 2. Շուշիկ Պետրոսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Շուշիկ Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |