|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 ապրիլի 2024 թվականի N 2081 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, 48-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 13-ի N 46-Ա և N 47-Ա որոշումների, հիմք ընդունելով Դուխիկ Հովհաննիսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 10-ի N Ք-2579) և Աբովյան համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 25-ի նիստի N 4 արձանագրությունը. 1. Աբովյան համայնքի 2024 թվականի բյուջեով նախատեսված «Հիվանդանոցային ծառայություններ» (բաժին 7, խումբ 3, դաս 1) նախահաշվի «4729» հոդվածից 150 000 (հարյուր հիսուն հազար) դրամ փոխանցել «Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 1570060023050100 հաշվեհամարին՝ Դուխիկ Հովհաննիսյանին հետազոտություն կատարելու նպատակով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դուխիկ Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|