Այսօր: Երկուշաբթի, 24 Հունիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 225
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 04-Ի N 85-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հիմք ընդունելով Արամայիս Սանեյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մայիսի 14-ի N Ք-4335), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է`
1. Աբովյան համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 04-ի «Աբովյանի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող 3-րդ միկրոշրջանի 16 շենքի թիվ 45 բնակարանի երկու սենյակները և ընդհանուր օգտագործման բաժանմունքների կեսը ուղղակի վաճառքով  օտարելու մասին» N 85-Ա որոշման վերնագրում «45 բնակարանի երկու սենյակները և ընդհանուր օգտագործման բաժանմունքների կեսը» բառերը փոխարինել «45/2 բնակարանն» բառերով և 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2023 թվականի դեկտեմբերի 5-ի N 05122023-07-0150 վկայական) Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 16 շենքի թիվ 45/2 բնակարանի (հատակագիծը կցվում է) երկու սեյակները (թիվ 3 և 4) և ընդհանուր օգտագործման բաժանմունքների կեսը (թիվ 1, 6, 7, 9 և 10)` 33.54 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, ուղղակի վաճառքով` 402 000 (չորս հարյուր երկու հազարդրամով, օտարել Սարգիս և Արամայիս Սամվելի Սանեյաններին։
2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner