|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 ապրիլի 2025 թվականի N 1303 |
ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման, հիմք ընդունելով Ռոզա Գրիգորյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մարտի 7-ի N Ք-1421), հաշվի առնելով Աբովյան համայնքի ղեկավարին կից Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 1-ի N 11 արձանագրությունը. 1. Թույլատրել Ռոզա Գրիգորյանին օտարել իր երեխաներին՝ Նարեկ (ծնված՝ 2012 թվականի նոյեմբերի 6-ին) և Վիկա (ծնված՝ 2021 թվականի նոյեմբերի 21-ին) Կարենի Գրիգորյաններին պատկանող (հիմք՝ 2024 թվականի հուլիսի 2-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր՝ գրանցված Կոտայքի մարզի նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում N 5706 և N 5708) KAMAZ 5320 (տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր՝ N YR492294, տրված՝ 2023 թվականի հոկտեմբերի 21-ին, թողարկման տարեթիվը՝ 1977 թվական, հաշվառման համարանիշը՝ 08 YY 050) և KAMAZ 53208 (տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր՝ N XJ556287, տրված՝ 2022 թվականի հունվարի 17-ին, թողարկման տարեթիվը՝ 1990 թվական, հաշվառման համարանիշը՝ 08 KK 050) բեռնատար տրանսպորտային միջոցների՝ երեխաներին պատկանող բաժնեմասերը։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռոզա Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|