Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 04-ի N 1023-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 16-ի N 06-Ա և 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշումների, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավտոտնակի զբաղեցրած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշմամբ հաստատված Աբովյան համայնքի գլխավոր հատակագծով ներառված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և հիմք ընդունելով Միխայիլ Գաբրիելյանի լիազորած անձ Աշոտ Համբարձումյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 29-ի N Ք-5038). 1. Միխայիլ Գրիգորի Գաբրիելյանին պատկանող (հիմք՝ 2005 թվականի օգոստոսի 19-ի N 1502977 վկայական) Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 1 շենքի մոտ գտնվող ավտոտնակին և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե` համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Երիտասարդական փողոց, 1/16: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված ավտոտնակի պահպանման ու սպասարկման համար առանձնացված 38.25 քառակուսի մետր մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով, հողի կադաստրային արժեքով օտարել Միխայիլ Գաբրիելյանին: 3. Միխայիլ Գաբրիելյանը պարտավոր է. 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին մուծել 402 153 (չորս հարյուր երկու հազար հարյուր հիսուներեք) դրամ` հողամասի գինը: 4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Միխայիլ Գաբրիելյանի կողմից: 5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |