Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 2024 թվականի ընթացքում, մրցութային կարգով, վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով, 540 793 (հինգ հարյուր քառասուն հազար յոթ հարյուր իննսուներեք) դրամ տարեկան վարձավճարի մեկնարկային գնով, տրամադրել համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ի N 27102023-07-0193 վկայական) Աբովյան համայնքի Կամարիս գյուղում գտնվող 07-035-0149-0055 կադաստրային ծածկագրով 24.36004 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող (6.04027 հեկտար, անջրդի 3-րդ կարգ, ՈՒրց-Կոտայք-Շամիրամ գնահատման գոտի) և արոտավայր (18.31977 հեկտար, 2-րդ կարգ, Կոտայք-Թալին գնահատման գոտի) հողատեսքերի հողամասը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |