Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 4-Ա որոշմամբ ընդունված ավագանու կանոնակարգը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Ստեղծել Աբովյան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմերը` համաձայն հավելվածի։ 2. Հանձնաժողովների ստեղծման օրվանից քսանօրյա ժամկետում հրավիրվում են հանձնաժողովների առաջին նիստերը, ընտրվում են նախագահներ և քարտուղարներ, ընդունվում են հանձնաժողովների աշխատակարգերը։ 3. Հանձնաժողովներն իրենց գործունեությունը կազմակերպում են ըստ ընդունած աշխատակարգերի: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |