Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների, հիմք ընդունելով Վարսիկ Ֆարամազյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի փետրվարի 19-ի N Ք-234), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2008 թվականի սեպտեմբերի 3-ի «Համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանի 1-ին հանրակացարանի թիվ 50 բնակարանն անհատույց օտարելու մասին» N 90-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ «Նունե Եղիշեի Ֆարամազյան» բառերը փոխարինել «Նունե Եղիշեյի Ֆարամազյան» բառերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |