Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2019 թվականի ապրիլի 12-ի N 07 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի 2019 թվականի բյուջեի առաջին եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին. 2) Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքը նվիրելու մասին. 3) Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 121-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|