Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին, 3-րդ ենթակետերի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն և N 199-Ն որոշումների, հիմք ընդունելով Հայկ Առաքելյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մայիսի 31-ի N Ք-3912), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Էդվարդ Դինգչյանին, Էդգար Բախչինյանին և Հայկ Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի սեպտեմբերի 28-ի N 28092021-07-0044 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 8 հասցեում գտնվող 07-002-0049-0517 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 1020,0 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2024 թվականի հուլիսի 25-ի N 25072024-07-0133 վկայական) Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 8/7 հասցեում գտնվող 07-002-0049-0845 կադաստրային ծածկագրով 61,2 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0049-0517 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատերեր Էդվարդ Վահանի Դինգչյանին, Էդգար Վրույրի Բախչինյանին և Հայկ Առաքելի Առաքելյանին։ 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 990 008 (ինը հարյուր իննսուն հազար ութ) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |