Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի և հիմք ընդունելով «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի զեկուցագիրը (մուտք՝ 2017 թվականի հոկտեմբերի 10-ի N Ք-1616), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` Աբովյան համայնքի 2017 թվականի բյուջեով նախատեսված ֆոնդային մասի պահուստային ֆոնդից 5 000 000 (հինգ միլիոն) դրամ հատկացնել «Աղբահանություն» (բաժին 05, խումբ 1, դաս 1) նախահաշվի «5121» հոդվածին՝ ԶԻԼ մակնիշի ԿՕ մեքենա ձեռք բերելու համար։ |