Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 307
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 4715
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2024 թվականի N 4715

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԻ ԱԲՈՎՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 29-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշման, հաշվի առնելով համաձայնեցված ուղեգիծը (2024 թվականի մայիսի 16-ի ՎՆ-ՇԹ-1051) և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության դիմումը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 13-ի N Տ-2267).
1. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը N 7335111 (T-0150) տեխնիկական պայմանի ուղեգծով տրամադրել Աբովյան համայնքի Առինջ գյուղի Աբովյան թաղամասի 29-րդ փողոցի թիվ 4 հասցեում գտնվող Լուսինե Զարգարյանին և Վարդան Գիլոյանին պատկանող տարածքում 0.4 կՎ հզորությամբ էլեկտրամատակարարման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105204243 հաշվեհամարին մուծել 3 000 (երեք հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար:
3. Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և այլ շահագրգիռ կազմակերպություններին:
4. Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը որոշման ընդունման մասին  իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 3

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner