Այսօր: Շաբաթ, 1 Նոյեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱՍՈՒ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՅՑԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և հիմք  ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի դատախազության 2025 թվականի սեպտեմբերի 05-ի N 63/07-002-0116-0379 և N 63/07-002-0050-0318 հայց ներկայացնելու վերաբերյալ առաջարկությունները (համապատասխանաբար՝ մուտք՝ 10.09.2025թ. Պ-2615 և 10.09.2025թ. Պ-2616), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1.Համայնքային շահերի պաշտպանությունն առավել արդյունավետ և ողջամիտ ժամկետում իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի դատախազությանն իրացնել իրավասու դատարան համայնքային շահերի պաշտպանության հայցեր ներկայացնելու իր բացառիկ լիազորությունը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Զեկուցողը ներկայացրեց ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունից ստացված գրությունները, դրանց բովանդակությունը՝ առաջարկելով ընդունել նախագիծը՝ դրանով իսկ հնարավորություն ստեղծելով իրավապահ մարմինների համար՝ սահմանված ժամկետում իրականացնելու իրենց գործառույթները։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner