Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Հակոբ Հակոբյանի լիազորած անձ Տիգրա Յախշիբեկյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի օգոստոսի 27-ի N Ք-5670). 1. Հակոբ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2024 թվականի մայիսի 16-ի N 16052024-07-0191 և N 16052024-07-0232 վկայականներ) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Բ թաղամասի 3-րդ փողոց թիվ 42 և թիվ 44 հասցեներում գտնվող անշարժ գույքերին՝ «ԿԱՆՈՆ ԱՐԵԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի օգոստոսի 22-ին կազմված միավորման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել միասնական հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Բ թաղամասի 3-րդ փողոց, 42-44։ 2. Հակոբ Հակոբյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |