Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն և N 199-Ն որոշումների և հիմք ընդունելով Զոհրաբ Սարգսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հունիսի 11-ի N Ք-4218), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Զոհրաբ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2019 թվականի ապրիլի 15-ի N 15042019-07-0111 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Դուրյան թաղամասի 12-րդ փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող 07-011-0402-0018 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 302.8 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2022 թվականի հոկտեմբերի 31-ի N 31102022-07-0128 վկայական) Առինջ գյուղի Պ. Դուրյան թաղամասի 12-րդ փողոցի թիվ 2/3 հասցեում գտնվող 07-011-0402-0058 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 125.0 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը, կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-011-0402-0018 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Զոհրաբ Գոռի Սարգսյանին։ 2. Զոհրաբ Սարգսյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 1 314 225 (մեկ միլիոն երեք հարյուր տասնչորս հազար երկու հարյուր քսանհինգ) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում է Զոհրաբ Սարգսյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Զոհրաբ Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |