Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 3-րդ մասի, 72-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հիմք ընդունելով 2002 թվականի մարտի 07-ի հողի վարձակալության պայմանագիրը և Սերգեյ Անտոնյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 06-ի N Ք-6572), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Աբովյան համայնքի Առինջ գյուղի Բ թաղամասի 4-րդ փողոցի թիվ 12 հասցեում գտնվող 07-011-0030-0055 կադաստրային ծածկագրով (հիմք՝ 2024 թվականի դեկտեմբերի 28-ի N 28122024-07-0205 վկայական) Սերգեյ Ռազմիկի Անտոնյանի կողմից օգտագործվող 0.07 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ձեռքբերման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել նրան։ 2. Սերգեյ Անտոնյանը պարտավոր է. 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 7 359 660 (յոթ երեք հարյուր հիսունինը հազար վեց հարյուր վաթսուն) դրամ՝ օտարվող հողամասի կադաստրային արժեքը, 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում է Սերգեյ Անտոնյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սերգեյ Անտոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |