Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 685-687-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և հաշվի առնելով ««Նանե» բարեգործական միություն» հասարակական կազմակերպության նախագահի գրությունը (մուտք՝ 2024 թվականի հունիսի 27-ի N Տ-1266), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2023 թվականի հունիսի 12-ի N 12062023-07-0183 վկայական) Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 33 հասցեում գտնվող, Աբովյան համայնքի «Երեխաների աջակցության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրակցված շենքի 2-րդ հարկից 62.85 քառակուսի մետր մակերեսով տարածքը 3 (երեք) տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ««Նանե» բարեգործական միություն» հասարակական կազմակերպությանը (հատակագիծը կցվում է)։ 2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու վերաբերյալ պայմանագիր կնքելու, դրանում փոփոխություններ կատարելու և լուծելու մասին որոշումներն ընդունում է Աբովյան համայնքի ղեկավարը: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են ««Նանե» բարեգործական միություն» հասարակական կազմակերպության կողմից։ 4. Առանց համայնքի ավագանու համաձայնության չի թույլատրվում անշարժ գույքը հանձնել երրորդ անձի օգտագործմանը։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |