Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. «Աբովյանի քաղաքային համայնքի սեփականություն համարվող հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինություններն օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին» նույնաբովանդակ վերնագիր ունեցող Աբովյան համայնքի ավագանու 2014 թվականի հունվարի 22-ի N 8-Ա, 2015 թվականի հունվարի 15-ի N 7-Ա, 2016 թվականի հունվարի 18-ի N 8-Ա որոշումները լրացնել նոր 1.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «1.1. Սույն որոշման 1-ին կետում նշված ժամանակահատվածում օտարել քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների զբաղեցրած և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված այն հողամասերը, որոնց նկատմամբ գրանցված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց վարձակալության կամ օգտագործման իրավունքը»։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և տարածվում է 2014 թվականի հունվարի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա։ |